Երևանի ոստիականությունը ձերբակալել է 8 հազար ԱՄՆ դոլարի գողության մեջ կասկածվող անձին

07.08.2008, 16:04
Երևանի ոստիականությունը ձերբակալել է 8 հազար ԱՄՆ դոլարի գողության մեջ կասկածվող անձին

Երևանի ոստիկանությունը ձերբակալել է այս տարվա մարտին  հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ գողություն կատարած անձին։

Ոստիկանության տվյալներով, մարտի 8-ին, ժամը 11.45-ին, քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 19 շենքի թիվ 1 բնակարանից գողություն է կատարվել

«Պարզվել է, որ մարտի 5-ի ժամը 14.00-ից մինչև մարտի 8-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում Արտյոմ Ս.-ի բնակարանից գողացել են 3.350 ԱՄՆ դոլար, 230.000 դրամ և ոսկյա զարդեր՝ 4.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության: Օգոստոսի 6-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված, նախկինում դատված Սերգեյ Ս.-ն»,- ասված է «Նովոստի-Արմենիային» տրամադրված ոստիկանական ամփոփագրում։-0-