Հայ փրկարարները կանխել են բեռնատար մեքենայի ձոր ընկնելը
07.08.2008,
14:28
Հայ փրկարարները կանխել են բեռնատար մեքենայի ձոր ընկնելը
Հայ փրկարարները կանխել են բեռնատար մեքենայի՝ Լոռու մարզի Պուշկինո գյուղի մերձակա ձոր ընկնելը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությամը հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունում։
«Օգոստոսի 6-ի կեսօրին տեղեկություն է ստացվել այն մասին, որ «ՈՒԱԶ» մակնիշի բեռնատարը շրջադարձի ժամանակ կիսով չափ կախվել է ձորից»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։
Օգնության հասած փրկարարների ջոկատի ջանքերի շնորհիվ ժամը 16.00-ին ավտոմեքենան դուրս է բերել անվտանգ տարածք:-0-