Բյուրականում օձը խայթել է 17-ամյա մի աղջկա

07.08.2008, 14:11
Բյուրականում օձը խայթել է 17-ամյա մի աղջկա

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 17-ամյա Կարինե Ալեքսանյանին նախօրեին, կեսգիշերին մոտ օձ է խայթել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ի փրկարար ծառայությունը։

Տեղեկատվության մեջ ասվում է, որ նա տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։

Այժմ ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:-0-