Առաջին կիսամյակում Հայաստանի պետական շահերին հասցված վնասը գերազանցել է 2 մլն դոլարը. գլխավոր դատախազի տեղակալ

Հայաստանում տեղի ունեցած դատախազական ստուգումների ընթացքում 2008 թ.-ի առաջին կիսամյակում բացահայտվել է պետական շահերի դեմ ուղղված 287 խախտում, տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։
«Բացահայտված խախտումների փաստով հարուցվել է 34 քրեական գործ, ներկայացվել է 969 մլն դրամի (3,2 մլն ԱՄՆ դոլար) 222 դատական հայց։ Ներկայացված հայցերից 123-ն արդեն քննարկվել է, որոնցից բավարարվել է 118-ը՝ 622 մլն դրամի (2 մլն ԱՄՆ դոլար), - ասել է Թամազյանը չորեքշաբթի տեղի ունեցած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ։
Գլխավոր դատախազի տեղակալի խոսքերով, հաշվետու ժամանակաշրջանում դատավճիռների վերաբերյալ ներկայացվել է 63 վճռաբեկ բողոք, որոնցից 10-ը բավարարվել է, 2-ը՝ մերժվել, 13-ը՝ ետ վերադարձվել, իսկ մնացածը քննարկման փուլում են։
Թամազյանի խոսքերով, նախաքննության ընթացքում պետբյուջե կամավոր վերադարձվել է 505 մլն դրամ (մոտ 1,67 մլն ԱՄՆ դոլար)։-0-