2008 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանը 28,2 մլն դոլարի 5955 տոննա հումանիտար օգնություն է ստացել
2008 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանը 8688,8 մլն դրամի կամ 28,2 մլն դոլարի 5955 տոննա հումանիտար օգնություն է ստացել, տեղեկացրել են «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հղում անելով ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի տեղեկատվության վրա։
Վիճակագրական տվյալներին համաձայն՝ անցած տարվա համեմատ 40 տոկոսի անկում է գրանցվել։
Օգնության ընդհանուր ծավալից 37 տոկոսը բաժին է ընկել քիմիական արտադրության ապրանքներին և նրա հետ կապված ոլորտներին, 17,8 տոկոսը՝ սարքավորումներին, 11,2 տոկոսը՝ բուսական ծագման ապրանքներին, 8 տոկոսը՝ տեքստիլային ապրանքներին, 25,7 տոկոսը՝ այլ ապրանքներին։
Հումանիտար օգնությունը հիմնականում ստացվել է ԱՄՆ-ից (57,7 տոկոս), Շվեյցարիայից (7,2 տոկոս), Չինաստանից (5,2 տոկոս), Ռուսաստանից (0,7 տոկոս)։-0-