Հայ երիտասարդությունը չի կիսում արմատական ընդդիմության գաղափարները. քաղաքական գործիչ
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ երիտասարդությունը չի կիսում հայկական ընդդիմության արմատական թև հանդիսացող Համաժողովրդական շարժման գաղափարները, կարծում է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։
«Երիտասարդության մի մասը տրվեց հաջող գործածված քաղաքական տեխնոլոգիաներին։ Այնպես որ, համաժողովրդական շարժման շարքերում երիտասարդության ակտիվության տեսանելի բարձրացումը միայն քարոզչական ու տեխնոլոգիական հնարքները նրանց գիտակցություն ներմուծելու հետևանք է»,- Զաքարյանը երեքշաբթի հայտարարեց լրագրողներին «Արցախ» մամուլի ակումբում։
Սակայն նրա կարծիքով, ժամանակի ընթացքում նման ակտիվությունը կնվազի «ակտիվիստների» կողմից իրենց գործողությունների ավելի բանական գնահատականի արդյուքնում։
Զաքարյանի կարծիքով, առաջին հայացքից թվում է, որ վերջին շրջանում ընդդիմության ակտիվ գործունեությունը հայ երիտասարդության բևեռացման հանգեցրեց։ Սակայն, նա կարծում է, որ դա միայն մակերեսային զննման հետևանք է։ «Երիտասարդությունը կարող է բազում շահեր հետապնդել, բայց դա չի նշանակում է, որ դրա ներկայացուցիչները կհարեն ցանկացած քաղաքական ուղղության»,- հայտարարեց Զաքարյանը։
Նրա խոսքերով, հայ երիտասարդներին քաղաքական կուսակցություններում հայտնվելու հիմնական տարրը գաղափարախոսությունն է։ Ընդ որում, նա կարծում է, որ հանդես գալով հասարակության քաղաքական համակարգի հիմնական շարժիներից մեկի դերում՝ երիտասարդությունն ինքն է զբաղեցնում գլխավոր տեղը քաղաքական գաղափարախոսություն ձևավորելու գործում։
Համաժողովրդական շարժումը ստեղծվեց Հայաստանում փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո։ Շարժման մեջ ընդգրկվեցին ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ովքեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը։-0-