Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է Աժ նոր պատգամավորին ՕԵԿ-ից

05.08.2008, 16:29
Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է Աժ նոր պատգամավորին ՕԵԿ-ից
Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է Աժ նոր պատգամավորին ՕԵԿ-ից

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի Ստեփան Ասլանյանին գրանցել է որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունից։

Ասլանյանը խորհրդարանում փոխարինել է կուսակից Արտաշես Ավոյանին, ով հուլիսի 22-ին նշանակվել է Ազգային անվտանգության խորհդի աշխատակազմի  ղեկավար։

Ավոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են հուլիսի 29-ին Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ստորագրած արձանագրության համաձայն։

 «Օրինաց երկիրը» հիմնադրվել է 1997թ.-ին։ Ներկայում կուսակցությունն ունի մոտ 100 հազ. անդամ։

2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հետ միասին «Օրինաց երկիրը» մտավ իշխող կոալիցիայի շարքերը։

«Օրինաց երկիր» խմբակցության մեջ ընդգրկված է ութ պատգամավոր։-0-