Նախորդ երկու օրվա ընթացքում Հայաստանում հրդեհի երկու դեպք է գրանցվել

05.08.2008, 13:29
Նախորդ երկու օրվա ընթացքում Հայաստանում հրդեհի երկու դեպք է գրանցվել
Նախորդ երկու օրվա ընթացքում Հայաստանում հրդեհի երկու դեպք է գրանցվել

ՀՀ մայրաքաղաքում օգոստոսի 4-5-ը գրանցվել է հրդեհի երկու դեպք, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԻՆ առընթեր ՀՀ Փրկակար ծառայությունից։

Ինչպես տեղեկացնում է մամուլի հաղորդագրությունը,  օգոստոսի 4-ին, տեղի ժամանակով 19։11-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Նոր Արեշի 31 շենքին կից 27-րդ փողոցում գազի արտահոսք է սկսվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

«Դեպքի վայր ժամանած մարտական հաշվարկը և գազի ծառայության աշխատակիցները կասեցրել են գազի արտահոսքը և մարել կրակը»,- ասվում է հաղորդագրությունում։

Օգոստոսի 5-ին, տեղի ժամանակով 03։12-ին հրդեհ է բռնկվել Գևորգ Չաուշ փողոցի 50 տանը։ Դեպքի վայր ժամանած հրշեջ հաշվարկը 03։35-ին մարել է հրդեհը։ Հրդեհի հետևանքով Տ. Հարությունյանին պատկանող խանութում այրվել է պաղպաղակի մեկ և հյութի երկու սառնարան։ -0-