Հայաստանի ԿԸՀ-ում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նոր ներկայացուցիչ է նշանակվել Հովսեփ Խուրշուդյանը
04.08.2008,
17:05
Հայաստանի ԿԸՀ-ում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նոր ներկայացուցիչ է նշանակվել Հովսեփ Խուրշուդյանը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԿԸՀ-ում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նոր ներկայացուցիչ է նշանակվել կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, հայտնեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։
«Հովսեփ Խուրշուդյանն այս պաշտոնում փոխարինեց Զոյա Թադևոսյանին»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության համաձայն, Զոյա Թադևոսյանը մտադիր է մասնակցել մայրաքաղաքի Արաբկիր համայնքի թաղապետի ընտրություններին։
Ազարյանն ավելացրեց նաև, որ երեքշաբթի ԿԸՀ նիստի ժամանակ կքննարկվի «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արտաշես Ավոյանի պատգամավորական պարտավորությունների դադարեցման և նրա փոխարեն ՕԵ կուսակցության համամասնական ցուցակով հաջորդի՝ Ստեփան Ասլանյանի նշանակման հարցը։ --0