Երևանը հաստատում է Ադրբեջանում ձերբակալված 4 հայ քաղաքացիներին վերադարձնելու փաստը
04.08.2008,
15:51
Երևանը հաստատում է Ադրբեջանում ձերբակալված 4 հայ քաղաքացիներին վերադարձնելու փաստը
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հաստատեց ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալված 4 հայ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու փաստը։
«Հայաստանի չորս քաղաքացիներն այսօր հայրենիք են վերադարձվել»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց Շահսուվարյանը։
Նորադուզ գյուղի և Գավառ քաղաքի 4 բնակիչներ Վանիկ Զմբոյանը, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանն ու Աղասի Ենոքյանը, մոլորվելով, ապրիլի 28-ին մուտք են գործել Ադրբեջանի տարածք և ձերբակալվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։
Նրանք ուղևորվել են Խաչիկ գյուղ, որտեղ գտնվող զորամասում ծառայում է նրանց ընկերը, բայց հետդարձի ճանապարհին մոլորվել են ու, ըստ երևույթին, անցել Նախիջևանի տարածք։ --0—