Երևանի ոստիկանությունում քննություն է տարվում կամուրջից նետված մարդու մահվան փաստի առնչությամբ

01.08.2008, 19:26
Երևանի ոստիկանությունում քննություն է տարվում կամուրջից նետված մարդու մահվան փաստի առնչությամբ

Երևանի ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում քննություն է տարվում Դավթաշենի կամուրջից նետված 27-ամյա Վիրաբ Թադևոսյանի մահվան փաստի առնչությամբ։

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած օպերատիվ ոստիկանական ամփոփագրի համաձայն, միջադեպը պատահել է ուրբաթ վաղ առավոտյան։

Թադևոսյանի մարմինը դիահերձարանում է։Դեպքի մանրամասները ճշտվում են։ --0--