Հայկական սեյսմիկ կայանները հուլիսի 24-30-ը երեք երկրաշարժ են գրանցել Թուրքիայում և Ադրբեջանում
Հայկական սեյսմիկ կայանները 2008 թ.-ի հուլիսի 24-30-ը տարածաշրջանում երեք և ավելի բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ են գրանցել, հայտնում են հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից։
Սեյսմիկ ծառայության՝ հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ուղարկած ամփոփագրի համաձայն, դրանցից երկուսը գրանցվել են հուլիսի 27-ին Թուրքիայի տարածքում։ 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Վան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ երկրորդը՝ 3-4 բալ ուժգնությամբ, գրանցվել է Փաթնոս քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք։
Երեք բալ ուժգնությամբ երրորդ երկրաշարժը գրանցվել է ադրբեջանական Շեքի քաղաքից 38 կմ դեպի հարավ-արևմուտք։
Սեյսմիկ ծառայության տեղեկության համաձայն, Հայաստանում հաշվետու շաբաթվա ընթացքում սեյսմիկ ցնցումներ տեղի չեն ունեցել։ --0--