2008թ.-ի առաջին կիսամյակում Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 14,2%

31.07.2008, 18:50
2008թ.-ի առաջին կիսամյակում Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 14,2%
2008թ.-ի առաջին կիսամյակում Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 14,2%

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 14,2%-ը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշը ամենաբարձրն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 30,5% -ը  բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 38,5%-ը՝ ԵՄ երկրներին։

2008թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 24,6% -ով և կազմել 344,6 մլն. դոլար։ Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 95,7 մլն. դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 18,4% -ը)՝ 3 տոկոսով կրճատվելով 2007թ. հունվար-հուլիս ամիսների համեմատությամբ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 249 մլն. դոլար՝ ավելանալով 40%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ընդհանուր ներմուծման ծավալը կազմել է 297,2 մլն. դոլար (ավելանալով 19 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 15,6% -ը։

2008թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալն ավելացել է 28,9%-ով՝ 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 2428,6 մլն. դոլար։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 520,7 մլն. դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 1907,9 մլն. դոլար։ --0—