Հայաստանը և Լիտվան կհամագործակցեն մշակույթի ոլորտում
31.07.2008,
16:02
Հայաստանը և Լիտվան կհամագործակցեն մշակույթի ոլորտում

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ համաձայնություն տվեց Լիտվայի հետ «Մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքմանը։ Ինչպես հարցը ներկայացնելիս հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, համաձայնագիրը կօգնի ընդլայնել Լիտվայի հետ համագործակցությունը։
«Երկու երկրներն էլ մեծ փորձ ու մարդկային ներուժ ունեն, որոնց փոխանակումը ակտիվացնում է կապերը մշակույթի ոլորտում»,- ասաց նա կառավարության նիստի ժամանակ։
Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանն ու Լիտվան բարենպաստ պայմաններ կստեղծեն միմյանց ազգային թատրոնների, համերգային կազմակերպությունների, թանգարանների միջև համագործակցության համար, ինչպես նաև կհամագործակցեն մշակութային հուշարձանների պահպանման ու վերականգնման ոլորտում։ --0--