Հայաստանի առաջին պատվիրակությունը հուլիսի 31-ին կմեկնի Պեկին՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին

31.07.2008, 12:19
Հայաստանի առաջին պատվիրակությունը հուլիսի 31-ին կմեկնի Պեկին՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին
Հայաստանի առաջին պատվիրակությունը հուլիսի 31-ին կմեկնի Պեկին՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին

Հայաստանի առաջին պատվիրակությունը հուլիսի 31-ին կմեկնի Պեկին՝ մասնակցելու 29-րդ Օլիմպիական խաղերին, հինգշաբթի տեղեկացրեց ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Նաթելա Հովասափյանը։

«Առաջին պատվիրակության կազմում են ձյուդոյիստներն ու հրաձիգ Նորայր Բախտամյանը», - ասաց Հովասափյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Նրա խոսքերով, առաջին պատվիրակության մեկնումից հետո, օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, Պեկին կմեկնեն մնացած մարզիկները։

Ընդհանուր առմամբ, հայկական պատվիրակության կազմում է 60 մարդ։ Հայաստանի պատիվը պաշտպանելու են 25 մարզիկներ՝ հրաձիգ, լողորդ, ծանրամարտիկներ, ըմբիշներ, բռնցքամարտիկներ, ձյուդոյիստներ և թեթևատլետներ։

Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Օլիմպիադայի բացումը տեղի կունենա օգոստոսի 8-ին, արդեն օգոստոսի 9-ին մեդալների համար կպայքարեն հրաձիգ Նորայր Բախտամյանը, ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանն ու բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը», - ասաց Հովասափյանը։-0-