ՀԱՊԿ-ն Հայաստանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի առաջիկա զորավարժությունները բացասական լույսի տակ չի դիտում

30.07.2008, 15:52
ՀԱՊԿ-ն Հայաստանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի առաջիկա զորավարժությունները բացասական լույսի տակ չի դիտում
ՀԱՊԿ-ն Հայաստանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի առաջիկա զորավարժությունները բացասական լույսի տակ չի դիտում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի առաջիկա համատեղ զորավարժությունները բացասական լույսի տակ չի դիտում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Թող սովորեն, ինչու՝ ոչ։ Թող կատարելագործեն իրենց մարտավարությունը, օպերատիվ արվեստը, սեփական ղեկավարումը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ-ին որպես հակառակորդ չի դիտում և կարծում է, որ կազմակերպությունները պետք է որոշ խնդիրներ համատեղ լուծեն։ 

«Մենք միանշանակ ՆԱՏՕ-ին որպես հակառակորդ չենք դիտում։ Կյանքը ցույց է տալիս, որ մենք միասին որոշ խնդիրներ ունենք լուծելու, ուզենք, թե չուզենք»,- ասել է Սեմերիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։  

«Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 21-ը։

«Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր» զորավարժություններին մասնակցելու համար հաստատվել է 22 երկիր, որոնցից 7-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Լիտվան և Կանադան։ Նաև գրանցված են ՆԱՏՕ-ի գործընկերային՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» և «Ստամբուլյան նախաձեռնություն» ծրագրերի մասնակից-երկրները։

Լիովին ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող զորավարժություններին մասնակցելու հրավեր ստացել են նաև Թուրքիան ու Ադրբեջանը, սակայն այդ առաջարկներին պաշտոնական պատասխաններ չեն տրվել։ 

1992 թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցները յոթ պետություններ են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։--0--