Հայաստանում 17-ամյա մի հեծանվորդ վրաերթի է ենթարկվել և մահացել

30.07.2008, 15:01
Հայաստանում 17-ամյա մի հեծանվորդ վրաերթի է ենթարկվել և մահացել

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի /Նովոստի-Արմենիա/. Մարտունի-Վարդենիս ճանապարհին ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա մի հեծանվորդի, տեղեկացրեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ոստիկանության օպերատիվ ամփոփագրի համաձայն, նախօրեին երեկոյան «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին էր 52-ամյա Գագիկ Ո.-ն, վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդ Գևորգ Գևորգյանին։

Երիտասարդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ուր նրան տարել է Գագիկ Ո.-ն։

Ավտոմեքենայի վարորդը մեղայականով ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն։-0-