Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Վրաստանի պարտավորությունները մնում են թղթի վրա. հայ փորձագետ

30.07.2008, 14:51
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Վրաստանի պարտավորությունները մնում են թղթի վրա. հայ փորձագետ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ պարտավորությունները, որոնք Վրաստանը վերցրել եվրոպական կառույցների առջև, մնում են թղթի վրա, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

«Վրաստանը փորձում է ազգային պետություն կառուցել, և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ խնդիրներ ունենալով՝ զգուշանում է, որ հայաբնակ Ջավախքում և ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիում քաղաքականության յուրաքանչյուր ազատականացում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Վրաստանի համար», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Ջավախքում ժողովրդագրական իրավիճակի փոփոխության փորձերը մոտ ապագայում ապարդյուն կլինեն և միայն կհանգեցնեն տարածաշրջանում ավելորդ լարվածության։-0-