Հայաստան ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի սեպտեմբերին. նախարար

30.07.2008, 14:18
Հայաստան ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի սեպտեմբերին. նախարար
Հայաստան ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի սեպտեմբերին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի այս տարվա սեպտեմբերին, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Գազի գների բարձրացման վերաբերյալ դեռևս վերջնական պայմանագիր չկա, սակայն այս հարցը քննարկվել է և ակնկալվում է, որ այն վերջնականապես պատրաստ կլինի սեպտեմբերին։ Դրանից հետո կարելի կլինի խոսել այլ մանրամասների մասին», - Մովսիսյանին մեջբերում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Միաժամանակ նա հրաժարվել է ներկայացնել այլ մանրամասներ, այդ թվում նաև Հայաստանի համար ծրագրվող գինը։

2011 թ.-ին «Գազպրոմ» հոլդինգը կսկսի Հայաստան գազ մատակարարել եվրոպական գներով։ Հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ պայմանագիրը կլինի միջնաժամկետ, միաժամանակ գազի գների փոփոխությունները կլինեն աստիճանական՝ հաշվի առնելով ռազմավարական համագործակցության բարձր մակարդակն ու Հայաստանում «Գազպրոմի» դիրքերի ամրապնդումը՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում բաժնի ավելացման հաշվին ։

2006 թ.-ի ապրիլից Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի սակագինն ավելացել է՝ 1 հազ. խորանարդ մետրի համար 56 դոլարից դառնալով 110 դոլար ։-0-