Երևանում մարդատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար
29.07.2008,
17:45
Երևանում մարդատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար
«Վազ 21214» ավտոմեքենայի 28-ամյա վարորդ Գևորգ Շ.-ն երեկ Երևանում ձերբակալվել է՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու և դիմադրություն ցույց տալու համար, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նա չի կատարել ՃՈ տեսուչների՝ փաստթղթեր ներկայացնելու մասին պահանջն ու փորձել է փոխուստի դիմել։
Այն բանից հետո, երբ մեքենան կանգնեցրել են երկրորդ անգամ, վարորդը կես ժամ կոպտորեն խախտել է հասարակական կարգը, դիմադրություն ցույց տվել ոստիկաններին։
Գևորգ Շ.-ն ձերբակալված է։ Կատարվում է նախաքննություն։ --0--