Հայկական եկեղեցու ներկայացուցիչները Նորվեգիայում մասնակցել են հակամարտության գոտիներում գտնվող սրբավայրերի վիճակի մասին համաժողովին

29.07.2008, 15:57
Հայկական եկեղեցու ներկայացուցիչները Նորվեգիայում մասնակցել են հակամարտության գոտիներում գտնվող սրբավայրերի վիճակի մասին համաժողովին

Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները հուլիսի 26-28-ը նորվեգական Թրոնդայմ քաղաքում մասնակցել են «Սուրբ Վայրեր. Վայրեր հակամարտության կամ երկխոսության համար» միջազգային համաժողովին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից ժողովին մասնակցել են Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչ Սահակ վարդապետ Մաշալյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Համաժողովի մասնակիցներն անդրադարձան հակամարտության գոտիներում գտնվող սրբավայրերին, ինչպիսիք են օրինակ Երուսաղեմում և Իրաքում գտնվող սրբավայրերը, դրանց պահպանության և դրանք հետագա սերունդներին անվնաս փոխանցելու հարցերին»,- նշեցին տեղեկատվական համակարգից։ --0--