Հայաստանի սահմանների հաստատումը պետք է որոշվի միջազգային, այլ ոչ թե խորհրդային իրավունքի հիման վրա. փորձագետ

29.07.2008, 15:31
Հայաստանի սահմանների հաստատումը պետք է որոշվի միջազգային, այլ ոչ թե խորհրդային իրավունքի հիման վրա. փորձագետ
Հայաստանի սահմանների հաստատումը պետք է որոշվի միջազգային, այլ ոչ թե խորհրդային իրավունքի հիման վրա. փորձագետ

Հայաստանի սահմանների հաստատումը պետք է որոշվի միջազգային, այլ ոչ թե խորհրդային իրավունքի հիման վրա, կարծում է Modus Vivendi հասարակագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը։

«Միջազգային, այլ ոչ թե խորհրդային իրավունքին համապատասխան սահմանների ճշտման միջոցով մենք կարող ենք լուծել երկրի առջև ծառացած շատ բարդ խնդիրներ, մասնավորապես, ազգային անվտանգության, շրջափակման հարցերի հետ կապված։ Դա նաև ղարաբաղյան հարցի լուծման նոր հնարավորություններ կտա մեզ», - երեշքաբթի լրագրողներին ասաց Պապյանը։

Նրա կարծիքով, յուրաքանչյուր միջպետական խնդիր պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, և «տարօրինակ է, որ ղարաբաղյան հարցը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու կոչ անող Ադրբեջանը շրջանցում է դա»։

«Ադրբեջանական իշխանությունները Ադրբեջանում խորհրդային իշխանության ժամանակահատվածը համարում են օկուպացիոն և հանցավոր և, միևնույն ժամանակ, հիմնվում են իրենց հարմար բոլշևիկյան իշխանությունների որոշման վրա, այսինքն հաշվի են առնում վարչարարական սահմանները», - ասաց նա։

Պապյանը դա սխալ է համարում, քանի որ խորհրդային Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր և, համապատասխանաբար, ղարաբաղյան հարցի լուծումը պետք է վերադարձվի խորհրդային շրջանից առաջ և հիմնվի այդ ժամանակվա միջազգային իրավունքի որշումների վրա։

Պապյանի խոսքերով, խոսքը 1920 թ.-ի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի և 1920 թ.-ի փետրվարի 24-ին տեղի ունեցած Փարիզյան կոնֆերանսի ընդունած որոշման մասին է։

Համաձայն առաջինի, Սուլթանյան Թուրքիան ստիպված էր Հայաստանը «ազատ և անկախ պետություն» ճանաչել։ Նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման համաձայն՝ Հայաստանի կազմում էր Էրզրումի գրեթե ողջ վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստը պատկանում էր Հայաստանին։

Այսպիսով, Հայաստանը մուտք էր ստանում դեպի Սև ծով։ Հայաստանին վերադարձնելու ենթակա տարածքները կազմում էին 100 հազ. քառակուսի կմ։ Միավորված Հայաստանը կընդգրկեր 160 հազ. քառակուսի կմ տարածք՝ ներկա 29 հազ. քառակուսի կմ-ի փոխարեն։

Երկրորդ փաստաթղթով էլ սահմանվում էր էթնիկական սկզբունքը՝ 1920 թ.-ի հոկտեմբեր-նոյեմբերի տվյալների հիման վրա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների որոշման դեպքում։

«Որոշման համաձայն՝ էթնիկ հայերով բնակեցված տարածքները պետք է վերադարձվեն Հայաստանին, վրացիներով և թաթարներով բնակեցվածները՝ համապատասխանաբար Վրաստանին և Ադրբեջանին։ Հաշվի առնելով այս սկզբունքը՝ Ղարաբաղը դե-յուրե արդեն վաղուց Հայաստանի տարածքն է», - ասաց նա։-0-