Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից տուժած մարդկանց շարքում հայեր չկան. ԱԳՆ

28.07.2008, 18:39
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից տուժած մարդկանց շարքում հայեր չկան. ԱԳՆ
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից տուժած մարդկանց շարքում հայեր չկան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից տուժած մարդկանց մեջ հայեր չկան, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը։

Կիրակի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, վիրավորվել է 154, մահացել 17 մարդ։

Պայթյունները հնչել են մի քանի րոպեի տարբերությամբ Հյուգեր շրջանի բազմամարդ հրապարակում։ Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել աղբամաններում։

Թուրքիայի հատուկ ծառայությունները հիմնական վարկած են համարում Քրդստանի անջատողական Աշխատավորական կուսակցության մասնակցությունը պայթյունին։ -0-