Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն լինի. պատգամավոր

ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն լինի։
«Ժողովրդավարական արժեքները Հայաստանում այլընտրանք չունեն, և, հետևաբար, երկրում քաղբանտարկյալներ չեն կարող լինել ու չեն լինի»,- ընդգծեց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայկական ընդիմադիր ուժերը «քաղբանտարկյալներ» են համարում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայկական ընդդիմության երկարատև ցույցերից հետո մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալված անձանց, ովքեր բողոքում էին փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել Սերժ Սարգսյանը։
Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում իրենց քաղաքական համոզմունքների համար դատապարտված անձինք չպետք է լինեն։ Ինչպես կարծում է պատգամավորը, Հայաստանում քաղաքական հետապնդումների ժամանակներն անցյալում են մնացել։
«Բացի այդ անհրաժեշտ է խուսափել «քաղբանտարկյալ» որակավորումից և սպասել դատարանի վճռին։ Միայն դրանից հետո կարելի է ասել Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ»,- հստակեցրեց նա։ --0—