Գերմանիայի դեսպանատունը պատրաստ է համագործակցել Հայաստանի սփյուռքի ապագա նախարարության հետ
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հայաստան-Սփյուռք կապերը համակարգող մարմնի հետ:
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչությունից, այս մասին դեսպանն ասել է ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում։
Վիկտորինը նաև Հրանուշ Հակոբյանին հրավիրեց այցելել Պոտսդամում գտնվող քարոզիչ Յոհանես Լեփսիուսի տուն-թանգարան։
Իր հերթին կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության գործունեությունը և լիազորությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ստեղծվելիք Սփյուռքի նախարարության և նրա գործունեության հիմնական ուղղությունների շուրջ և քննարկեցին համագործակցության նոր ձևեր:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից Հայաստանում կձևավորվի սփյուռքի նախարարություն։ --0--

