Ջավախքում իրադրության սրումը վրացական իշխանությունների հերթական սադրանքն է. փորձագետ

25.07.2008, 16:54
Ջավախքում իրադրության սրումը վրացական իշխանությունների հերթական սադրանքն է. փորձագետ
Ջավախքում իրադրության սրումը վրացական իշխանությունների հերթական սադրանքն է. փորձագետ

Ջավախքում իրադրության ներկայիս սրումը արդյունք է վրացական իշխանությունների հերթական սադրանքի, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տանից որոշակի հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Պայթյունից անմիջապես հետո քաղաք է մտցվել Վրաստանի հատուկ նշանակության զորքը, և խուզարկություն է սկսվել էթնիկ հայերի իրավունքները պաշտպանող «Միասնական Ջավախք» հայկական կազմակերպության անդամների տներում։ Շարժման շատ անդամների ձերբակալել են, նրանց տները խուզարկության են ենթարկվում։

Չարտոնված խուզարկության ընթացքում անհայտ հանգամանքներում սպանվել է ոստկանության աշխատակիցներից մեկը՝ Բարալետ գյուղի 23-ամյա բնակիչ Արթուր Բերուջանյանը։ Շարժման բազմաթիվ անդամներ ձերբակալվեն են, նրանց բնակարանները՝ ենթարկվել խուզարկության։ Հուլիսի 20-ին սպանվել է ևս մեկ հայ ոստիկան՝ Արմեն Գաբրիելյանը։ Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ Գաբրիելյանն ինքնասպան է եղել։ Սակայն, որոշ վկայությունների համաձայն, դա իրականությանը չի համապատասխանում։

«Դա անկասկած սադրանք է վրացական իշխանությունների կողմից, բայց թե ինչին է այն ուղղված, դժվար է ասել»,- ուրբաթ Շաքարյանցն ասաց լրագրողներին։

Նրա խոսքերով այն, ինչ կատարվում է Ջավախքում, կարելի է «Միասնական Ջավախք» կազմակերպության ջախջախում անվանել։

Քաղաքագետը կարծում է, որ դա վաղուց ծրագրված քայլ է, որը ժամանակային առումով համընկնում է տարածաշրջանում կատարվող իրադարձությունների հետ, մասնավորապես, Հայաստանը շրջանցող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության սկզբի հետ։

Հուլիսի 20-21-ի գիշերը վրացական հատուկ նշանակության զորքն ու տեղական ոստիկանության ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահան Չախալյանի տուն, ձերբակալել նրան ու նրա ընտանիքի անդամներին՝ եղբորը, հորը և մորը։ Ձերբակալելուց անմիջապես հետո Վահան Չախալյանին ու նրա հարազատներին տեղափոխել են Ախլցխա, իսկ այնուհետև՝ Թբիլիսի։ Ճաղերի ետևում է գտնվում «Միասնական Ջավախք» կազմակերպության ևս մեկ անդամ՝ Արամ Բատոյանը։

«Ըստ երևույթին Վրաստանում անհանգստանում են, որ ինչ-որ բողոքի ակցիաներ կարող են կազմակերպվել, և նրանց հայերին ձերբակալելու առիթ է պետք՝ հակապետական մտադրություններ ունենալու մեղադրանքով»,- ասաց Շաքարյանցը։

Նրա խոսքերով, «վրացական իշխանությունները սադրանքների մեծ փորձ ունեն»։

«Նրանք սադրանքի են ենթարկում ոչ միայն հայերին, այլև Վրաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիներին, Հարավային Օսեթիային, Աբխազիային, Ոուսաստանին և անգամ Իրանին»,- նշեց Շաքարյանցը՝ հորդորելով հայկական կողմին այս հարցում ավելի կոշտ դիրքորոշում ընդունել։

Հայաստանի ԱԳՆ-ն ուրբաթ հայտարարություն հրապարակեց, որում ասվում է, որ հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը հետևում է Ջավախքում տիրող իրավիճակին։

«Մենք հետևում ենք զարգացումներին և ամենօրյա մշտական կապի մեջ ենք տարբեր մակարդակներով և ուղղություններով», - «Նովոստի-Արմեիա» գործակալությանը մեջբերեցին Բալայանի խոսքերը ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Հուսով ենք, որ իրադրությունը կկարգավորվի հանդարտ կերպով և օրենքի  շրջանակներում», - նշել է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը։ --0--