Եվրոպան շահագրգիռ չէ Հայաստանի՝ եվրոպական ընտանիքից դուրս գալով. պատգամավոր

25.07.2008, 15:30
Եվրոպան շահագրգիռ չէ Հայաստանի՝ եվրոպական ընտանիքից դուրս գալով. պատգամավոր
Եվրոպան շահագրգիռ չէ Հայաստանի՝ եվրոպական ընտանիքից դուրս գալով. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպան շահագրգիռ չէ, որպեսզի Հայաստանը դուրս գա եվրոպական ընտանիքի կազմից, հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Եվրոպացի պաշտոնյաների այցը Հայաստան ցույց տվեց, որ նրանք անկեղծորեն տրամադրված են հանրապետության առջև կանգնած պարտավորությունների կատարմանը և չեն ցանկանում, որ այն դուրս գա եվրոպական ընտանիքի կազմից»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքերով, Եվրոպայի կողմից ուղարկվող ազդանշանների մի մասն ուղղված է նրան, որ Հայաստանն արագ իրականցնի իր առջև դրված առաջադրանքները։  

«Խմբակցությունների հետ հանդիպման արդյունքում ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը համաձայնեց, որ երկրում առկա խնդիրները վերջնականապես լուծելու համար նշանակված ժամկետը՝ հաջորդ տարվա հունվար ամիսը, խելամիտ ժամկետ չէ, սակայն խնդիրների լուծման գործընթացում համոզվելու համար այդ ժամկետը բավականաչափ խելամիտ է»,- ասաց Աշոտյանը։  

Հուլիսի 22-25-ը այցով Երևանում է գտնվում ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը՝ Հայաստանի և ԵԽԽՎ-ի միջև համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև հանրապետության նկատմամբ վեհաժողովի բանաձևի իրականացմանը նպաստելու նպատակով։

Աշոտյանը նշեց, որ 200 օրում հնարավոր չէ լուծել 17 տարվա ընթացքում Հայաստանում կուտակված խնդիրները, բայց կարելի է ցույց տալ, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր են արվում, և այդ դեպքում Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդիր չի լինի։

Հայաստանի վերաբերյալ 1620 բանաձևն ընդունվել է հունիսի 25-ին ԵԽԽՎ-ում՝ նախորդ 1609 բանաձևի քննարկման ընթացքում, որը նախատեսում է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննությանը, ընդդիմության իրավունքների ընդլայնմանն ուղղված պահանջները չկատարելու դեպքում։ Հայաստանի կողմից նոր բանաձևի կատարման ժամկետը երկարացվել է մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։-0-