Յուրմալայում անցկացվող «Նոր ալիքի» մրցութային առաջին օրվա արդյունքներով՝ հայ երգիչը հայտնվել է լավագույն կատարողների վեցնյակում

25.07.2008, 11:16
Յուրմալայում անցկացվող «Նոր ալիքի» մրցութային առաջին օրվա արդյունքներով՝ հայ երգիչը հայտնվել է լավագույն կատարողների վեցնյակում
Յուրմալայում անցկացվող «Նոր ալիքի» մրցութային առաջին օրվա արդյունքներով՝ հայ երգիչը հայտնվել է լավագույն կատարողների վեցնյակում

Հայ երգիչ Մհերը հայտնվել է լավագույն կատարողների վեցնյակում՝ Յուրմալայում անցկացվող «Նոր ալիքի»՝ նախօրեին տեղի ունեցած մրցութային առաջին օրվա արդյունքներով։ Այդ օրը երիտասարդ երգիչները կատարեցին արտասահմանյան հիթեր։

Հայ երգիչը ստացավ 108 բալ՝ կատարելով Queen խմբի «We Are The Champions» երգը։

Մրցութային առաջին օրվա արդյունքներով, կատարելով Բիլ Հեյլիի Rock Around The Clock  հայտնի ռոքն-ռոլը՝ 119 բալով առաջին տեղում է իտալացի երգիչ Ալեսանդրո Ռիստորին։

Այնուհետև, ըստ հավաքած բալերի քանակի, «Georgia» վրացական դուետն է (117), ռուս կատարող Iris-ը (117), Դոնսը՝ Լատվիայից (112) և Օմարը՝ Ղրղզստանից (111)։

Հուլիսի 23-ին Յուրմալայում մեկնարկել է փոփ-երաժշտության բնագավառում երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2008» միջազգային մրցույթը։

Մրցույթին մասնակցում է 17 կատարող՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Ղազախստանից, Իսրայելից, Կանադայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Իտալիայից, Լատվիայից, Ղրղզստանից։

«Նոր ալիք» մրցույթն անցկացվում է 2002 թ.-ից։ Նոր մրցույթ կազմակերպելու գաղափարը, որը ոչնչով նման չէ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում ավելի վաղ անցկացվող մրցույթներից, կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է։

«Նոր ալիքի» առաջին հաղթողը դարձավ «SMASH!!» ռուսական դուետը։ Չորրորդ տեղը զբաղեցրած երիտասարդ երգիչ Դիմա Բիլանն այսօր հայտնի երգիչ է դարձել։

2008 թ.-ին մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազ. դոլար։-0-