Հայաստանում եկամուտների հայտարարագրման յոթամյա փորձի ընթացքում կեղծ տվյալների համար պատժելու նախադեպ չի եղել

24.07.2008, 15:57
Հայաստանում եկամուտների հայտարարագրման յոթամյա փորձի ընթացքում կեղծ տվյալների համար պատժելու նախադեպ չի եղել
Հայաստանում եկամուտների հայտարարագրման յոթամյա փորձի ընթացքում կեղծ տվյալների համար պատժելու նախադեպ չի եղել

Հայաստանում պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի գոյության 7 տարիների ընթացքում ակնհայտ կերպով կեղծ տվյալներ ներկայացրած անձանց նկատմամբ ոչ մի անգամ պատիժ չի կիրառվել, հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական հարկային ծառայության քաղաքացիների եկամուտների հայտարարագրման բաժնի գլխավոր տեսուչ Սամվել Գրիգորյանը։  

«Համակարգի գոյության 7 տարիների ընթացքում հայտարարագրում կեղծ տվյալներ ներկացնելու համար ոչ ոք որևէ պատժի չի ենթարկվել»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ առաջին հերթին դա պայմանավորված է համապատասխան օրենքի բացակայությամբ։ Ընդ որում, Գրիգորյանը ներկայացված կեղծ հայտարարագրերի որոշակի թիվ չնշեց։

Միևնույն ժամանակ Գրիգորյանը նշեց, որ «ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարագրման» մասին օրենքում 2007 թ.-ի դեկտեմբերին մտցված փոփոխությունները գույքի և եկամուտի իրական ծավալների մասին տեղեկատվություն ստանալու որոշակի մեխանիզմներ ու պատժամիջոցներ են նախատեսում։   

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ նախորդ օրենքում վարչական տուգանքներ էին նախատեսված պաշտոնական հայտարարագիրն ոչ ժամանակին ներկայացնելու համար՝ ավելացնելով, որ միջին հաշվով տարեկան նման տուգանքների է ենթարկվում 1,2-1,5 հազար պաշտոնյա։

Հայաստանում ֆիզիկական անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ծրագիրն ընդունվել է 2001-ի մարտին և նախատեսում էր իրականացման 4 փուլ։ Ներկայում ծրագիրը գտնվում է չորրորդ փուլում, որը նախատեսում է ֆիզիկական անձանց կողմից գույքի և եկամուտների հայտարարագրում։

Հայտարարագրման համակարգի ներդրումը սկսվել է պետական պաշտոնյաներից։ 2002 թ.-ին հայտարարագիր լրացրեց շուրջ 6 հազար բարձրաստիճան պաշտոնյա, 2003-ին՝ իշխանության միջին և բարձր օղակների շուրջ 55 հազար պաշտոնյա։ --0--