Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն օգոստոսին կմասնակցի Բելգիայում կայանալիք մրցաշարին
24.07.2008,
15:30
Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն օգոստոսին կմասնակցի Բելգիայում կայանալիք մրցաշարին

Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը կմասնակցի շախմատային մրցաշարին, որը օգոստոսի 23-31-ը կանցկացվի Բելգիայի Անտվերպեն քաղաքում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Վահանյանի հակառակորդները կլինեն գրոսմայստերներ Բյու Սյանչժին (Չինաստան), Եկատերինա Լանգոն (Ուկրաինա), Յան Վերլեն և Յան Տիմանը (Նիդեռլանդներ), -հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ֆեդերացիայի աշխատակիցը։--0-