Ուժեղ կարկուտի ու հորդառատ անձրևի հետևանքով տուժել է Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ավազան գյուղը

24.07.2008, 12:45
Ուժեղ կարկուտի ու հորդառատ անձրևի հետևանքով տուժել է Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ավազան գյուղը

Ուժեղ կարկուտն ու հորդառատ անձրևը վնաս են հասցրել Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղին, ինչի հետևանքով տուժել են ցանքատարածքները, տեղեկացնում է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Հուլիսի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ, իսկ առաջացած հեղեղաջրերը լցվել են մի շարք սեփական տներ», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց մամուլի ծառայության աշխատակիցը։

Նույն ժամանակահատվածում տեղացած ուժեղ կարկուտից վնասվել են նաև մարզի Նորակերտ գյուղի 400 հա հացահատիկի ցանքատարածքներ: Վնասի չափերը պարզաբանվում են:-0-