ՀՀ ԱԳՆ-ն կշարունակի աջակցել Ղարաբաղի դիվանագիտական ծառայության զարգացմանը. ԱԳ փոխնախարար

23.07.2008, 20:01
ՀՀ ԱԳՆ-ն կշարունակի աջակցել Ղարաբաղի դիվանագիտական ծառայության զարգացմանը. ԱԳ փոխնախարար
ՀՀ ԱԳՆ-ն կշարունակի աջակցել Ղարաբաղի դիվանագիտական ծառայության զարգացմանը. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է ամենայն աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը, չորեքշաբթի Ստեփանակերտում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կիրակոսյանը գլխավորում է Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը, որը մասնակցում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված միջոցառումներին:

Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ անցած ուղուն` Արման Կիրակոսյանը նշեց, որ այն ստեղծվել է ծանր պայմաններում, սակայն այսօր լիովին կայացած կառույց է:

Նա նաև կարևորեց հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին համատեղ գործունեությունը և ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցեց նաև Ասկերան քաղաքում գտնվող զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ երկու ԱԳՆ-ների աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին տեղեկատվական քաղաքականության բնագավառում համագործակցության ուղիները:-0-