Ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ է հայրենասեր ու նվիրված երիտասարդություն դաստիարակել. վարչապետ

23.07.2008, 18:59
Ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ է հայրենասեր ու նվիրված երիտասարդություն դաստիարակել. վարչապետ
Ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ է հայրենասեր ու նվիրված երիտասարդություն դաստիարակել. վարչապետ

ԾԱՂԿԱՁՈՐ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է հայրենասեր ու հայրենիքին նվիրված երիտասարդություն դաստիարակի, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ժամանակակից աշխարհը մի քանի կարևոր առանձնահատկություններ ունի, որոնք մենք չենք կարող անտեսել, և պետք է հաշվի առնենք, երբ կառուցում ենք մեր ժողովրդի ապագան»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի Ծաղկաձորում «Հայաստանի երիտասարդական նվաճումներ» ամառային ճամբարի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացրեց վարչապետը, ժամանակակից աշխարհն արագ փոքրանում է և դառնում մեծ ընտանիք։ Փոքրացող աշխարհը, ինչպես նշեց կառավարության ղեկավարը, միաժամանակ միավորում է աշխարհի հայ համայնքները, որոնք նախկինում անհասանելի էին։ Սարգսյանի խոսքերով, անընդհատ փոքրացող աշխարհում փոփոխությունները կատարվում են շատ արագ և կատարվող փոփոխություններին արագ արձագանքելու ու դրանց պատրաստ լինելու խնդիր են առաջադրում։  

Ինչպես հայտնեց վարչապետը, նման իրավիճակում գիտելիքներն արագ հնանում են՝ փոխարինվելով նորերով, ինչը հայ երիտասարդության առջև նոր հմտություններ ձեռք բերելու խնդիր է դնում։ Փոփոխությունները հայ ժողովրդի առջև նաև ազգային ինքնության պահպանման, հայ ժողովրդի առաքելության, ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների հարցն են դնում։  

Սարգսյանի խոսքերով, ժամանակակից աշխարհում առաջնությունը ոչ թե ապրանքի արտադրությանն է տրվում, այլ ինտելեկտուալ գործունեությանը, և ժամանակակից համաշխարհային լիդերներից մեկը՝ ԱՄՆ-ն, անընդհատ նոր գիտելիքներ է ստեղծում, որոնք ժամանակակից աշխարհի ամենաթանկ ապրանքն են։

«Բացի այդ ժամանակակից աշխարհում հաջողակ են այն պետությունները, որոնք պայմաններ են ստեղծում քաղաքացիների ինքնարտահայտման ու ինքնահաստատման համար։ Հիմնական առանձնահատկությունը ժամանակակից բնակչության չափազանց շարժունակությունն է. նրանք արագ տեղաշարժվում են՝ ընտրելով առավել բարենպաստ մթնոլորտը»,- ավելացրեց Սարգսյանը։

Միաժամանակ վարչապետն ընդգծեց, որ վերոհիշյալ բոլոր առանձնահատկությունները հայկական կառավարության գաղափարախոսության հիմքում են ընկած, և կառավարությունն իր բոլոր ծրագրերը կառուցում է դրանց հիման վրա։ --0--