ՀՅԴ-ն գոհ է կոալիցիոն համագործակցությունից
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը գոհ է կոալիցիոն համագործակցության մակարդակից, հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Մենք գոհ ենք կոալիցիոն համագործակցության մակարդակից, և այդ համատեքստում կուսակցության Գերագույն մարմինն արդարացված է համարում կոալիցիայում կուսակցության մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ դա ստեղծված իրավիճակից դուրս գալու և կայունությունը պահպանելու համար լավագույն ելքն էր», - չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։
Քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրը, որի կազմում են Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները և Դաշնակցությունը, ստորագրվել է 2008 թ.-ի մարտի 21-ին։
Ռուստամյանը նշեց, որ կուսակցության համար անընդունելի է կայունության հաշվին իրավիճակը փոխելու մոտեցումը, ինչպես նաև կայունության պահպանումը՝ բարեփոխումների իրագործումից հրաժարվելու հաշվին։
«Այս երկու գործոնները պետք է համատեղվեն, և այս առնչությամբ մենք ավելի շատ էինք գիտակցում կոալիցիայի գործընկերների հետ միասին գնալը, քան այլ ուժերի հետ, որոնք ինքնանպատակ են դարձրել պայքարը՝ վտանգելով երկրում գոյություն ունեցող կայունությունը», - ասաց Հայաստանում Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը։
Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։
ՀՅԴ Հայաստանի ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։ --0—