Սելավների պատճառով Վայոց-Ձորում որոշ ճանապարհահատվածներ են փակվել

23.07.2008, 12:18
Սելավների պատճառով Վայոց-Ձորում որոշ ճանապարհահատվածներ են փակվել
Սելավների պատճառով Վայոց-Ձորում որոշ ճանապարհահատվածներ են փակվել

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վայոց ձորի տարածքում տեղացող անձրևի հետևանքով առաջացած սելավը փակել է որոշ ճանապարհահատվածներ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

Ծառայության ներկայացուցչի խոսքերով, նախօրեին երեկոյան փակվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի հատվածը` մոտ 100 մետր լայնությամբ և Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը:

Երկու ժամ անց ավտոճանապարհները մասնակի անցանելի են դարձել, ևս չորս ժամ անց՝ ամբողջությամբ մաքրվել։ Մաքրման աշխատանքներին մասնակցել են ոստիկանության աշխատակիցները և Վայոց ձորի մարզի «Ճանշին» ՓԲԸ-ն իր տեխնիկայով:

Փրկարար ծառայությունից նաև տեղեկացրեցին, որ նախօրեին երեկոյան ուժեղ քամու և կարկուտի պատճառով տուժել են Վայոց Ձորի մարզի Ելփին և Ռինգ գյուղերը։ Պատճառած վնասի չափերը ճշտվում են։-0-