Հայկական համընդհանուր բարեգործական միությունն առաջին անգամ սկաուտական հավաք կանցկացնի Հայաստանում

22.07.2008, 19:24
Հայկական համընդհանուր բարեգործական միությունն առաջին անգամ սկաուտական հավաք կանցկացնի Հայաստանում
Հայկական համընդհանուր բարեգործական միությունն առաջին անգամ սկաուտական հավաք կանցկացնի Հայաստանում

Հայկական համընդհանուր բարեգործական միությունը (AGBU) սփյուռքում իր մասնաճյուղերի երիտասարդական ու սկաուտական գործունեության պատմության մեջ առաջին անգամ 2008 թ.-ին սկաուտական ճամբար է կազմակերպում Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպությունից։

Հավաքին կմասնակցի շուրջ 300 սկաուտ AGBU սիրիական, լիբանանյան, իրանական և իրաքյան մասնաճյուղերից։

«Հավաքի անցկացումն արտացոլում է Հայաստանի և սփյուռքի միջև գործնական հարաբերությունները և նպատակ ունի սփյուռքի երիտասարդներին մերձեցնել հայրենիքի հետ»,- նշեցին կազմակերպությունում։  

Առաջին հավաք-ճամբարը կանցկացվի Հայաստանի Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում, որտեղ միությունը սեփական հողակտորն է ձեռք բերել նմանատիպ միջոցառումներ անցկացնելու նպատակով։  

Հայկական համընդհանուր բարեգործական միությունը (Armenian General Benevolent Union - AGBU) հիմնադրվել է 1906 թ.-ին և հայկական սփյուռքի ամենախոշոր ու ազդեցիկ կազմակերպություններից մեկն է։  

Ներկայում AGBU-ն մասնաճյուղեր ունի աշխարհի 24 երկրներում, իսկ AGBU ծրագրերի շրջանակներում ամեն տարի նպաստներ է ստանում շուրջ 400 հազար հայ։ Միության կապիտալը գնահատվում է մոտ 272 մլն դոլար, իսկ տարեկան միջին բյուջեն՝ 35 մլն դոլար։  

AGBU բարեգործների միջոցներով հումանիտար, մշակութային, ուսումնական, երիտասարդական ծրագրեր են իրականցվում։ --0—