Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը ՀԱՊԿ-ն կատարելագործելու ուղղությամբ. Պաշտպանության նախարար

22.07.2008, 15:53
Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը ՀԱՊԿ-ն կատարելագործելու ուղղությամբ. Պաշտպանության նախարար
Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը ՀԱՊԿ-ն կատարելագործելու ուղղությամբ. Պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իր երկիրը բոլոր ջանքերը կգործադրի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կատարելագործելու ուղղությամբ։

«Ընթացիկ տարում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, և ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում մեր կողմից կներդրվեն բոլոր ջանքերը ժամանակին և արդյունավետորեն համատեղ գործողություններով ՀԱՊԿ անդամ-երկրների հնարավորությունները կատարելագործելու ուղղությամբ»,- ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացմանն ասաց Օհանյանը։

Հայաստանն այս տարի Ղրղզստանից կընդունի ՀԱՊԿ նախագահությունը։

ՀԱՊԿ-ն, որը ստեղծվել է 1992 թվականի մայիսին, յոթ անդամ-պետություն ունի՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։-0-