Հայկական պատվիրակությունը մեկնել է Ժնև՝ Համաշխարհային փոստային միության 24-րդ կոնգրեսին մասնակցելու համար

Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել է Ժնև Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) 24-րդ կոնգրեսին մասնակցելու համար, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։
Նրա խոսքերով, 2008 թ.-ին Հայաստանը մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը՝ ՀՓՄ Վարչական խորհրդի անդամների կազմում վերընտրվելու նպատակով։ Մամուլի քարտուղարն ավելացրեց, որ հանրապետությունն այդ խորհրդի անդամ է 2004 թ.-ից։
Համաշխարհային փոստային միության 24-րդ կոնգրեսը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 12-ը։ Կոնգրեսի ընթացքում ծրագրվում է ստորագրել կոնվենցիա, որի հիման վրա փոստային կապի բոլոր օպերատորները կիրականացնեն փոխանակում։
ՀՓՄ կոնգրեսն անցակցվում է չորս տարին մեկ, որի ընթացքում հաստատվում է համաձայնագիրը Միության կազմում գտնվող 196 երկրների միջև, որոնք աշխատում են այդ համաձայնագրի շրջանակներում։
Համաշխարհային փոստային միությունը (Universal Postal Union - UPU) հիմնադրվել է 1874 թ.-ին, միավորում է աշխարհի գրեթե բոլոր երկրները։ ՀՓՄ-ն միջպետական կազմակերպություն է, որի նպատակը Միության կողմից ընդգրկվող միասնական փոստային տարածքում փոստային կապի ապահովումն ու բարելավումն է։-0-