Չինաստանը կարևորում է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը

Հայաստան ժամանած չինական ռազմական պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Դեն Ցզինգունը հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր երկրում Հայաստանի հետ համագործակությունը կարևորում են։
«Չինաստանի կառավարությունն ու զինված ուժերը մեծ ուշադրություն են դարձնում երկուստեք համագործակցությանը` ինչպես ռազմական, այնպես էլ մյուս ոլորտներում»,- երկուշաբթի հայտարարեց երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած գեներալ-մայորը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում նախարար Օհանյանը հույս հայտնեց, որ չինական պատվիրակության այցն արդյունավետ կլինի և թույլ կտա խորացնել հայ-չինական ռազմական համագործակցությունը։
Օհանյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը և բանակի ղեկավարությանը` առ այսօր ցուցաբերած օժանդակության համար և պատրաստակամություն հայտնեց՝ մեր երկրի հնարավորությունների շրջանակներում օգտակար լինել Չինաստանին:
Զրուցակիցները քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` նշելով, որ այդ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված և օրեցօր խորանում է։
Մինչ օրս Չինաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ են ավարտել 27 հայ սպաներ, իսկ 2007-2008 թթ. ռազմական ուսուցման պլանով Հայաստանի զինված ուժերին հատկացված է ևս 9 տեղ:
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք հաջողություններ մաղթեցին երկու երկնրների մարզիկներին` ս.թ. ամռանը Չինաստանում անցկացվելիք 29-րդ ամառային օլիմպիական խաղերին: --0--