2008թ. հունվար-հունիս ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 10,3 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2008թ. հունվար-հունիս ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 10,3 տոկոս։ Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 1322,7 մլրդ. դրամ (4,3 մլրդ. դոլար)։
Վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 9 տոկոսով՝ 2007 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ։
Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների գները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել են 5,2 տոկոսով։
2008թ. հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 99,8 տոկոս։
2008թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառությունը կազմել է 2428,6 մլն. դոլար՝ 28,9 տոկոսով ավելանալով 2007թ. հունվար-հունիս ամիսների համեմատությամբ։
2007թ. հունվար-հունիս ամիսների տնտեսական աճը կազմել է 10,2 տոկոս։ Պետբյուջեի համաձայն, 2008թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսվում է 10 տոկոսի չափով։ --0—