ՀՀ նախագահն արձակուրդը կանցկացնի հանրապետությունում՝ կարճատև արտասահմանյան շրջագայությունից հետո

21.07.2008, 16:36
ՀՀ նախագահն արձակուրդը կանցկացնի հանրապետությունում՝ կարճատև արտասահմանյան շրջագայությունից հետո

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ արձակուրդը կանցկացնի հանրապետությունում՝ կարճատև արտասահմանյան շրջագայությունից հետո։

«Օգոստոսի սկզբին ես երկու օրով կմեկնեմ եվրոպական որևէ երկիր, այնուհետև՝ Չինաստան՝ մեր օլիմպիական թիմին սատարելու նպատակով»,- ասաց Սարգսյանն իր նախագահության 100 օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նախագահը հայտնեց, որ Չինաստանից վերադառնալուց հետո մի քանի օր կանցկացնի հայկական բուժավայրերում, ներառյալ Ջերմուկը, Սևանը, Ծաղկաձորն ու Դիլիջանը։ --0--