Հայաստանի հյուսիսում, գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդ է զոհվել
21.07.2008,
14:45
Հայաստանի հյուսիսում, գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդ է զոհվել
Մեկ մարդ է զոհվել՝ Հայաստանի հյուսիսում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, շաբաթ երեկոյան Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում գտնվող գազալցակայանի տարածքում «ԳԱԶ-53» ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Պայթյունի հետևանքով գազալցակայանի լիցքավորող, 1961 թ. ծնված Ալեքսանդր Մարտիրոսյանը տեղում մահացել է:-0-