ՀՀ նախագահը շնորհավորել է Վախթանգ Կիկաբիձեին հոբելյանի առթիվ

21.07.2008, 12:39
ՀՀ նախագահը շնորհավորել է Վախթանգ Կիկաբիձեին հոբելյանի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 70-ամյակի առթիվ շնորհավորել է դերասան և ռեժիսոր, էստրադային երգիչ Վախթանգ Կիկաբիձեին։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Դուք հանդիսանում եք արվեստի այն բացառիկ գործիչներից մեկը, ում վառ տաղանդը բնութագրվում է իրական բազմանիստությամբ: Ձեր ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է թե երաժշտության, թե կինոյի և թե արվեստի շատ այլ ճյուղերում»:

ՀՀ նախագահը նշում է, որ Կիկաբիձեի մարմնավորած բազմաթիվ կերպարներն ու կատարումները մինչև այսօր էլ սիրված են արվեստի բազմահազար երկրպագուների տարբեր սերունդների կողմից։

«Ձեզ ճանաչում և սիրում են Հայաստանում, ու պատահական չէ, որ Դուք դարձել եք բարեկամության խորհրդանիշ, կամրջել հայ և վրաց եղբայրական ժողովուրդների հոգիները: Կիկին անգամ շնորհավորելով Ձեզ հոբելյանի առիթով` մաղթում եմ առողջություն, անձնական ու ստեղծագործական նոր հաջողություններ, ի փառս վրաց մշակույթի ու մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման», - ասվում է շնորհավորական ուղերձում։-0-