ՀՀ խորհրդարանի խոսնակը սուտ է համարում իր պաշտոնաթողության մասին լուրերը

ՀՀ խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը սուտ է համարում իր պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ներում տպագրված լուրերը։
«Չեմ ցանկանում կրկին վերադառնալ այդ թեմային։ Դուք ինը տարի աշխատում եք ինձ հետ և ծանոթ եք իմ աշխատաոճին։ Իհարկե, ես գիտեմ՝ ինչպես են պատրաստվում նման նյութերը, սակայն ես երբեք չեմ մեկնաբանում սուտը, կեղծիքն ու լուրերը»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա։
Վերջերս Հայաստանում լուրեր են պտտվում Տիգրան Թորոսյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալու և այդ պաշտոնում նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Հովիկ Աբրահամայանի նշանակման մասին, որը պատգամավորության թեկնածու է։ Երկու գործիչներն էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են, որի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է։
Նա նշեց, որ երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, և բոլորը ծանոթ են իր աշխատանքին ու հնարավորություններին։
«Կարծում եմ, որ ջանքերն ապարդյուն են, նրանք իրենց նպատակին չեն հասնի, քանի որ բոլորը գիտեն ով՝ ով է և ով ինչով է զբաղվում»,- ասաց նա։
Ընդ որում, խոսելով այս հարցում ՀՀԿ դիրքորոշման մասին՝ Թորոսյանն ասաց, որ կուսակցությունը միշտ հրապարակային հայտարարություններ է անում, երբ լինում է դրա անհրաժեշտությունը։-0-