2008 թ.-ին Հայաստանում օձի խայթոցից մահվան դեպքեր չեն գրանցվել. Առողջապահության նախարարություն

18.07.2008, 13:23
2008 թ.-ին Հայաստանում օձի խայթոցից մահվան դեպքեր չեն գրանցվել. Առողջապահության նախարարություն
2008 թ.-ին Հայաստանում օձի խայթոցից մահվան դեպքեր չեն գրանցվել. Առողջապահության նախարարություն

2008 թվականի սկզբից Հայաստանում օձի խայթոցի 43 դեպք է արձանագրվել, սակայն մահվան դեպքեր չեն եղել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այս տարվա հուլիսի 17-ի դրությամբ ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի (12) և Սյունիքի (9) մարզերում, օձի խայթոցի մեկական դեպք է գրանցվել Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերում, իսկ Գեղարքունիքում և Լոռիում դեպքեր չեն արձանագրվել», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ։

Տուժածներից 9-ը բուժօգնություն է ստացել Երևանում։

Հայաստանում հանդիպում է օձի 21 տեսակ, որոնցից չորսը թունավոր է՝ փոքրասիական իժ, տափաստանային իժ, Դարևսկու իժ և անդրկովկասյան գյուրզա։ Ավելի հաճախ օձերի այս տեսակները հանդիպում են Արարատյան դաշտավայրում։-0-