Հայաստանը գենետիկ փոփոխության ենթարկված մթերքները որոշելու հնարավորություն չունի

17.07.2008, 17:19
Հայաստանը գենետիկ փոփոխության ենթարկված մթերքները որոշելու հնարավորություն չունի
Հայաստանը գենետիկ փոփոխության ենթարկված մթերքները որոշելու հնարավորություն չունի

Հայաստանը գենետիկ փոփոխության ենթարկված մթերքները որոշելու տեխնիկական հնարավորություններ չունի, ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը։

«Ցավոք, Հայաստանում որևէ տեխնիկական միջոց չկա պարզելու համար՝ այսինչ մթերքը գենետիկ փոփոխության ենթարկվա՞ծ է, թե՞ ոչ»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներն ասաց նա։

Փոխնախարարի խոսքերով, դա գենետիկական նուրբ հետազոտություններ է պահանջում, ինչն այսօր Հայաստանն անել չի կարող։

«Բացառված չէ, որ հայկական շուկա է մտնում գենետիկ փոփոխության ենթարկված մթերք, սակայն այժմ Բնապահպանության նախարարությունը գենետիկ փոփոխության ենթարկված օրգանիզմների մասին օրենք է մշակում, և կարծում եմ, որ խորհրդարանի կողմից օրենքի ընդունումից հետո համակարգ կձևավորվի, և մենք ավելի հստակ վերաբերմունք կունենանք այս հարցի առնչությամբ»,- ասաց նա։

Ընդ որում Ավետիսյանը նկատեց, որ մինչ այժմ ամերիկյան և եվրոպական շուկաներում փոփոխության ենթարկված մթերքների վերաբերյալ միասնական մոտեցում չկա, իսկ բժշկությունը վերջնականապես չի ճշտել մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը։

Միաժամանակ փոխնախարարը կարծում է, որ մթերքների վրա գենետիկ փոփոխության ենթարկման առկայության մասին մակնշումը պարտադիր է, քանի որ սպառողը իրավունք ունի իմանալ, թե ինչ ապրանք է գնում։-0-