ՀՀ արտգործնախարարը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել «Կարնեգի» հիմնադրամում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Իր ելույթում Նալբանդյանը, մասնավորապես, անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հարցերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հայ-թուրքական հարաբերություններին։ Այնուհետև ՀՀ արտգործնախարարը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականություն տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցերի:
«Կարնեգի» հիմնադրամը (The Carnegie Endowment for International Peace) ստեղծվել է 1910 թ.-ին և համարվում է քաղաքականության բանագավառում Վաշինգտոնի ամենահեղինակավոր հաստատությունը։-0-