«Անդրկովկասը հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում» միջազգային համաժողովը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում

16.07.2008, 13:36

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների ինստիտուտը մտադիր է հոկտեմբերի երկրորդ կեսին Երևանում անցկացնել «Անդրկովկասը հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում» համաժողովը, հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եգորովը։

«Համաժողովը կանցկացվի ռուս փորձագետների և անդրկովկասյան երկրների մասնագետների մասնակցությամբ»,- չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա։

Եգորովի խոսքերով, միջոցառման ընթացքում կշոշափվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ անդրկովկասյան տարածաշրջանի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին, Անդրկովկասում Ռուսաստանի շահերին, Անդրկովկասում ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև այս համակարգում Հայաստանի դերին ու նշանակությանը վերաբերող հարցեր։

«Մենք կշոշափենք նաև ԱՊՀ երկրների ինստիտուտի համար ավանդական՝ ռուս հայրենակիցների թեմային վերաբերող հարցեր։ Մասնավորապես, Ռուսաստանի ակադեմիական հասարակությանը և քաղաքական վերնախավին հետաքրքրում է Անդրկովկասում մոլոկանների փակ անկլավների ճակատագրի հարցը»,- հստակեցրեց նա։

Ընդ որում, Եգորովն ավելացրեց, որ համաժողովը կանցկացվի Երևանի Մոսկվայի Տանը, ինչի վերաբերյալ արդեն կա նախնական պայմանավորվածություն։-0-