ԱՄՆ-ն պատրաստ է ժողովրդավարության զարգացման համար աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին. պետդեպարտամենտ

16.07.2008, 13:27
ԱՄՆ-ն պատրաստ է ժողովրդավարության զարգացման համար աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին. պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն պատրաստ է ժողովրդավարության զարգացման համար աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին. պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին՝ հանրապետության ժողովրդավարական զարգացումը շարունակելու համար, հայտարարել է ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դևիդ Կրամերը։ 

«Միացյալ Նահանագները՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, ցանկանում են, որ հանրապետությունը շուտափույթ կերպով հաղթահարի առաջացած դժվարությունները և հենվելով առավել ամուր հիմքերի վրա՝ շարունակի իր ժողովրդավարական զագացումը», - ասել է Կրամերը նախօրեին Վաշինգտոնում՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, զրույցի ընթացքում Նալբանդյանն ու Կրամերը քննարկել են Հայաստանում հետընտրական զարգացումների հետևանքով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում առաջացած խոչընդտների հաղթահարմանն ուղղված քայլերը:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի դրույթների իրականացման նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից կատարվող քայլերը։

Հայաստանի վերաբերյալ 1620 բանաձևն ընդունվել է հունիսի 25-ին ԵԽԽՎ-ում՝ նախորդ 1609 բանաձևի քննարկման ընթացքում, որը նախատեսում է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննությանը, ընդդիմության իրավունքների ընդլայնմանն ուղղված պահանջները չկատարելու դեպքում։ Հայաստանի կողմից նոր բանաձևի կատարման ժամկետը երկարացվել է մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։

«Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է, և Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակել և խորացնել այդ գործընթացը ոչ միայն եվրոպական կառույցների առջև ստանձնած պարտավորությունների պատճառով կամ բարեկամ երկրների  հորդորներով, այլ որովհետև դա, առաջին հերթին, բխում է մեր երկրի և մեր ժողովրդի շահերից», - հայտարարել է ՀՀ արտգործնախարարը։

Ընգծելով, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկված, Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանի իշխանությունների գիտակցում են, որ դեռևս բավական անելիքներ կան, և նրանք հաստատակամ են առաջ գնալու այդ ճանապարհով:-0-