Հայկական եկեղեցու ներկայացուցիչը կմասնակցի միջկրոնական երկխոսությանը նվիրված միջազգային համաժողովին

15.07.2008, 17:36
Հայկական եկեղեցու ներկայացուցիչը կմասնակցի միջկրոնական երկխոսությանը նվիրված  միջազգային համաժողովին
Հայկական եկեղեցու ներկայացուցիչը կմասնակցի միջկրոնական երկխոսությանը նվիրված  միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ֆրանսիայի Հայոց թեմի Առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը կմասնակցի հուլիսի 16-18-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի  «FERIA DE MADRID» պալատում կայանալիք «Իսլամական համաշխարհային լիգայի» կողմից կազմակերպված Միջազգային համաժողովին` նվիրված միջկրոնական երկխոսությանը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, համաժողովին մանակցում են թե քրիստոնյա և թե իսլամ հոգևորականներ և աշխարհականներ ամբողջ աշխարհից:

«Համաժողովի նպատակն է տարբեր դավանանքների մարդկանց բերել երկխոսության և համերաշխության»,- նշեց գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով, նախատեսվում են նաև քննարկումներ՝ կրոնների միջև համագործակցության ամրապնդման նպատակով:

Ժողովին կմասնակցեն և ելույթ կունենան նաև Սաուդյան Արաբիայի և Իսպանիայի թագավորները:-0-